National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2014
Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության կազմում այցելեց Բելգրադ եւ Պրիշտինա
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հունիսի 23-26-ը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության կազմում այցելեց Բելգրադ եւ Պրիշտինա: Պատվիրակության հիմնական նպատակն էր ծանոթանալ ՆԱՏՕ-Սերբիա հարաբերությունների ուղղությամբ կատարված աշխատանքներին, անվտանգության բարեփոխումներին, Կոսովոյի խաղաղապահ ուժերի (KFOR) ծառայությանը, քաղաքական եւ տնտեսական վերջին զարգացումներին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ Կոսովոյի կարգավիճակին վերաբերվող հիմնախնդիրներին:

Այցի ընթացքում հանդիպումներ եղան Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի, խորհրդարանի պաշտպանության եւ ներքին գործերի կոմիտեի անդամների, Սերբիայի պաշտպանության պետական քարտուղարի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավարի, Կոսովոյի խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի եւ անվտանգության ուժերի նախարարների, Կոսովոյի խաղաղապահ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սերբիայում Սլովակիայի, Նորվեգիայի դեսպանների, Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի հետ:

Կորյուն Նահապետյանը հանդիպեց նաեւ Կոսովոյի խաղաղապահ ուժերում ԱՄՆ հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զորախմբի ղեկավարների հետ:

Հանդիպումների արդյունքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը գրանցեց որոշակի առաջընթաց, որը պայմանավորված է հարաբերությունների կարգավորման գործում Բելգրադի եւ Պրիշտինայի վճռականությամբ ու հաստատակամությամբ, վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմամբ, ժողովրդավարության եւ պետական ինստիտուտների աստիճանական կատարելագործմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am